Сообщения

Բերդ

Изображение
  Տավուշ բերդը առաջին անգամ հիշատակվում է   10-րդ դարի   սկզբից որպես   Աշոտ Երկաթի   փոխարքաների նստավայր (հիմնականում   Ցլիկ Ամրամի )։ 10-11-դարերում ամրոցը անցել է լոռեցի Կյուրիկյաններին։ Ամրոցի տարածքում այսօր էլ գտնում են կավից սպասք և ուրիշ իրեղեն։ Ամրոցը եղել է այն յուրահատուկներից, որը ունեցել է իր ներդաշնակ ջրամատակարարումը։ Քանի որ   14-րդ դարից   բերդը եղել է լքված, այժմ այն գտնվում է վատ վիճակում։ Մարդիկ չեն կարողանում ներս մտնել, որովհետև նրա մուտքի և ելքի տեղերը անհայտ են։ Հիմնադրման թվականը հայտնի չէ։ Տավուշի բերդը 9-10-րդ դարերում հռչակված վայր էր։ Այստեղ նստող իշխանները մի քանի անգամ ապստամբություն են բարձրացրել Բագրատոնի թագաովրների դեմ։ Աշոտ Բ-ն (914-928) զենքի ուժով կոտրում է նրանց դիմադրությունը և գրավում Տավուշի բերդը։ Գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է X դ. սկգբին, որպես Հայոց թագավոր Աշոտ Բ Երկաթի կուսակալների նստավայր։ X-XI դդ. պատկանել է Բագրատունիների Կյուրիկյան ճյուղին, XII-XIII դդ.՝ Զաքարյաններին [1] ։ XIV...